Դու իմ հոգին էիր
Հիմա մենք անծանոթ ենք
Ես առանց քեզ դատարկ եմ
Առանց քեզ ես որբ եմ
Ասա որ էս երազ ա
Ասա որ հետ կգաս
Կորցրի հպարտությունս
Ասա որ հետ կտաս
Ասա որ կարևոր եմ
Պետք չի սիրտս փակ պահեմ
Ասա որ դու փոխվել ես
Արժեր որ պայքարեմ
Էս քաղաքում հազար տեսակ
Ու ամենուր է տեղ կա
Հոգով դավաճանելը
Ավելի մեծ մեղք ա
Գտի մեկին որ ձևական լցնի
Դատարկությունդ
Բայց ես եմ քո մուսան ու կիրքը
Խաղաղությունդ
Քո մտքում հիմա մեկ ուրիշն ա
Ես սխալ էի դու գտար ճիշտը
Ուրիշինն ես
Ինձ մնաց վիշտը
Ով սիրում էր շատ
Տուժում էր միշտ էլ
Gharib -
Ես առանց քեզ դատարկ էի
Իսկ դու լրացնում էիր
Բայց ես դեմից էն մարդը չէի
Որ դու պատկերացնում էիր
Եթե քեզ ցավացրել եմ
Դու ինձ ավիրել ես
Ու եթե ես փոխվել եմ
Դու ինձ մոռացել ես
Ժամը ժամից անցել ա
Եթե դու նկատել ես
Հավատարիմ ա մնացել
Հավատս ու ատելս
Գիտեմ հիմա կողքիդ կա մեկը
Ում դու լրացնում ես
Լրացնելով լրացուցիչ հոգուդ դու ցավացնում ես
Հիմա հեռվում ես
Նեռվերս պիկ ա
Բայց անկախ ամեն ինչից
Իմ սիրտը քեզ մոտիկ ա
Գիտեմ տվածից չափը
Քո վերքը մի հատիկ ա
Դու ինձ տվել ես էդ ամենի կրկնապատիկը
Իմ մտքում հիմա մեկ ուրիշը չկա
Դու սխալ ես էղել ոնց միշտ էլ
Քո դերում չկա մեկ ուրիշը
Սենց չի մնա
Մի օր կանցնի չի լինի վիշտը
Քո սրտում մեկ ուրիշին ա
Միտքը քո վաղուց էր կուրացել
Ինձ մնաց դառը վիշտը
Սիրտը իմ դու շատ ես ցավեցրել
Ասա դու ինձ որն ա ճիշտը
Ով ա քեզ հիմա երջանկացրել
Չի մնա կողքիդ ուրիշը
Ով իմ կյանքն էսքան դժբախտացրեց
Մեջս ալկոհոլ ու ծուխ
Մարմինս օդերում
Մի կերպ ա համբերում
Ես զգում եմ ինձ հենց քո դերում
Ինչքան էլ սեր ես ինձ տվել
Էդքան էլ ցավացրել ես
Թող խմեմ որ մոռանամ որ ինձ դու
Մոռացել ես